Չինաստանի արևելյան Զզյանսու բնակավայրում կառուցել են թեյնիկի տեսք ունեցող 10 հարկանի շինություն: Ինչպես հայտնում է ITN- ն' շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռ 2013 թվականի սեպտեմբերին: Բացման պաշտոնական արարողությունը կայանալու է մարտի 16-ին: Թեյնիկ-շենքն ընդլայնել է Չինաստանում գտնվող յուրօրինակ շինությունների ցանկը: Դրանց շարքում են Թռչնաբույնի տեսքով մարզադաշտը, շենք-հավկիթը, մեծ անիվ երկնաքերը եվ այլն: