Հարավչինական ծովում, որտեղ ռադարների Էկրաններից Malaysia Airlines ընկերության Boeing 777-200 ինքնաթիռի անհետացման շրջանում որոնողական-փրկարարական ակտիվ գործողության երրորդ օրվա վերջին արդեն գտնվում են տասներկու երկրների տասնյակ նավեր եւ ինքնաթիռներ, ներառյալ մարտի 10-ին նրանց միացած գրեթե 1,8 հազար մալայզիական ձկնորսական նավերը, առայժմ չի հաջողվել կորած ավիահանրանավի որեւԷ հետք հայտնաբերել, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղեւորներ եւ անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երեւանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացիներ, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի եւ Նիդեռլանդների՝ մեկական քաղաքացիներ:
«Դժբախտաբար, մենք չկարողացանք գտնել մի բան, որն ինքնաթիռի ինչ-որ օբյեկտի տեսք ունենար. չխոսելով արդեն բուն ինքնաթիռի մասին»,- մարտի 10-ին կայացացած մամուլի ասուլիսում հայտարարել Է թագավորության քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի ղեկավար Ազհառուդին Աբդուլ Ռահմանը:
Դեռ ոչ մի անգամ այսքան ժամանակ չի պահանջվել պարզելու այդքան խոշոր եւ դիտարկման գոտում գտնվող օբյեկտի գտնվելու վայրը, China Southem Airlines ավիաընկերության նախագահ Սի Սյանմինի խոսքը մեջբերում Է մալայզիական Star թերթը:
Ավիահանրանավի անհետացումը մալայզիացի պաշտոնյան որակել Է «աննախադեպ առեղծված» համաշխարհային ավիացիայի պատմության մեջ: