Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն' անդրադառնալով Եվրո 2016-ի խմբային փուլում Հայաստանի մրցակիցներին, նշեց.
«Խումբը բավականին ուժեղ և' որպես կատակ կասեմ, որ հուսով եմ' Ռոնալդուն վնասվածք կունենա մեզ հետ խաղից առաջ: Մեծ մարտահրավեր է մեզ համար խաղալ այնպիսի թիմի դեմ, որի կազմում կա Ռոնալդուի պես ֆուտբոլիստ: Դանիայի և Սերբիայի հավաքականները նույնպես ուժեղ են»: