Հարավչինական ծովում, որտեղ ռադարների էկրաններից Malaysia Airlines ընկերության Boeing 777-200 ինքնաթիռի անհետացման շրջանում որոնողական-փրկարարական ակտիվ գործողության երրորդ օրվա վերջին արդեն գտնվում են տասներկու երկրների տասնյակ նավեր և ինքնաթիռներ, ներառյալ մարտի 10-ին նրանց միացած գրեթե 1,8 հազար մալայզիական ձկնորսական նավերը, առայժմ չի հաջողվել կորած ավիահանրանավի որևէ հետք հայտնաբերել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երևանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացիներ, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի և Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի և Նիդերլանդների՝ մեկական քաղաքացիներ:

 

«Դժբախտաբար, մենք չկարողացանք գտնել մի բան, որն ինքնաթիռի ինչ-որ օբյեկտի տեսք ունենար. չխոսելով արդեն բուն ինքնաթիռի մասին»,-մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թագավորության քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի ղեկավար Ազհառուդին Աբդուլ Ռահմանը:

 

Դեռ ոչ մի անգամ այսքան ժամանակ չի պահանջվել պարզելու այդքան խոշոր և դիտարկման գոտում գտնվող օբյեկտի գտնվելու վայրը, China Southem Airlines ավիաընկերության նախագահ Սի Սյանմինի խոսքը մեջբերում է մալայզիական Star թերթը:

 

Ավիահանրանավի անհետացումը մալայզիացի պաշտոնյան որակել է «աննախադեպ առեղծված» համաշխարհային ավիացիայի պատմության մեջ: