Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորության հարցը կորոշվի Իրանի նախագահ Ռոհանիի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի' Հայաստան սպասվելիք այցերից հետո:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արա Պապյանը' ներ կայացնելով ուկրաինական իրադարձությունների հետևանքով աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա: «Առաջիկայում սպասվում է երկու կարևոր այց, որոնցից կախված կլինի Հայաստանի հետագա ճակատագիրը: Արդյոք Իրանի նախագահ Ռոհանին կկարողանա՞ համաձայնության գալ Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպա գազամուղի կառուցման հարցում. սա է լինելու հիմնական խնդիրը: Այդ ամբողջ շղթայի մեջ Հայաստանի համաձանությունն է պակասում, քանի որ Ուկրիանայի և Վրաստանի հարցերն արդեն լուծված են»,-ասաց Արա Պապյանը' նշելով, որ տարեվերջին ակնկալ վող Ջոն Քերիի այցից հետո էլ Արևմուտքն ու Իրանը պետք է հասկանան, թե արդյոք կարո՞ղ են համագործակցել ՀՀ-ի հետ գոնե տարանցիկ փոխադրումների դեպքում, թե ոչ:

 

«Հայաստանը չի կարող համեմատվել Ուկրաինայի հետ իր աշխարահաքաղաքական նշանակությամբ, բայց մենք էլ ունենք մեր կարևոր դերակատարությունը' Իրանից Եվրոպա գազի տարանցիկ փոխադրման ճանապարհ ապահովելով: Եթե հայտնի դառնա, որ մենք չենք կարող դա անել, ուրեմն վերջնականապես կկորցնենք մեր աշխարհաքաղաքական կարևորությունը»,-հավելեց Արա Պապյանը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնը հայտնել է, որ տարեվերջին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Հայաստան:

 

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռաիսին լրատվական կայքերից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ շուտով Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: