Հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում և Կոտայքի մարզի Արամուս գյուղում սեփական բնակարաններում մահացածների դիեր են հայտնաբերել:
Մարտի 15-ին' ժամը 04.58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները լոգարանի հատակին հայտնաբերել են 1967 թ. ծնված Մ.Ա.-ի դին:
Մարտի 14-ին` ժամը 12.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում' բազկաթոռի վրա, հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ա. Հ.-ի դին: