Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Սամի Հյուպիան ամփոփել է բունդեսլիգայի 25-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպումը (0:1)։
-Անհնար է գոհ լինել պարտությունից հետո։ «Բավարիան» ցույց տվեց իր բարձր կարգը, չնայած սկզբում գոլ խփելու հնարավորություն ունեինք։
Ափսոս, որ մենք ընդմիջումից առաջ գոլ բաց թողեցինք։ Շվայնշտայգերի իրացրած տուգանային հարվածը հոյակապ էր. այդտեղ հնարավոր չէր որևէ բան անել։
Երկրորդ կեսում մեր ուժերը չբավականացրին,-ասել է Հյուպիան։