Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմում հանրաքվեն համապատասխանել է միջազգային նորմերին և ժողովրդավարական ընթացակարգերին: Այս մասին հայտարարել է միջազգային դիտորդների առաքելության ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:

 

«Հանրաքվեն համապատասխանել է տեղի օրենսդրությանը և անցել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Մենք հանգել ենք այն եզրակացության, որ ամեն ինչ համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին»,-ասել է նա:

 

Նշենք, որ Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին մասնակցած ընտրողների մոտ 96 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում ինքնավարության ներառման օգտին: Այս մասին հայտարարել է հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը: