Չինաստանի ինը քաղաքացիներ են մարտի 18-ին անհետ կորել Տոկիոյի ծոցի մուտքի մոտ երկու բեռնատար նավերի բախումից հետո: Այդ մասին գրել է South China Morning Post-ը, հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ներկայացուցչին:

 

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը երեքին: Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատարը խորտակվել է հարավկորեական նավին բախվելուց հետո: Թե ինչն է եղել բախման պատճառը, չի հաղորդվում: Հարավկորեական նավի հնարավոր վնասվածքների մասին նույնպես տեղեկատվություն չի ստացվել:

 

Անձնակազմի քսան անդամներից փրկվել է 11 մարդ: Փրկարար գործողությունը շարունակվում է: