Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը մարտի 18-ին' ժամը 00.30-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 8 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք գիշերելու: Ավ տոբուսը դուրս կբերվի մարտի 18-ին հատուկ տեխնիկայի միջոցով: