Մարտի 18-ի երեկոյան Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովին ստիպել են հրաժարականի դիմում գրել: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով «Свобода»-ին։
Պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն հեռուստաընկերության տնօրենին մեղադրել է Մայդանի դեպքերի ժամանակ մշտապես սուտ լրատվություն տարածելու համար, որից հետո Պանտելեյմոնովին դուրս են բերել շենքից, նստեցրել են ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։
ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը պատգամավորների գործողություններն անկարգություն է որակել։
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 20-ին կառավարությունը ՈՒԱՀ-ի ժամանակավոր գլխավոր տնօրեն էր նշանակել Ալեքսանդր Պանտելեյմոնովին՝ հեռուստաընկերության նախորդ տնօրենին պաշտոնից ազատելուց հետո։