Երկար ժամանակ տնային կալանքի տակ գտնվող, իսկ ներկայումս Անգլիայում բնակվող Հեյդար Ալիևի դուստրն ապշած է Լոնդոնում Golden & Co ընկերության կողմից պատրաստվող iPhone 5S gold limited ոսկյա սմարթֆոնների թողարկումից, որը պատրաստվել է սահմանափակ քանակությամբ, հատուկ ադրբեջանական օլիգարխների համար: Հեռախոսի վրա դրոշմված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.info կայքը:
«Այս իրադարձությունը ինձ ոչ միայն չի ուրախացրել, այլ ապշեցրել է:Ես մեծ մեղք եմ համարում ազգի փրկչի և պետության հիմնադրի ստորագրության կիրառումը կենցաղային տեխնիկայի վրա, որը պետք է դրվի գրպաններում կամ պայուսակների մեջ: Ես, որպես Հեյդար Ալիևի աղջիկ, վճռականորեն բողքում եմ նման տհաճ երևույթների դեմ և արգելում եմ դա», - Սևիլ Ալիևայի խոսքերն է մեջբերում Space հեռուստաալիքի լրատվական կայքը:
Մանրամասները` այստեղ: