Ինչպես հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Интерфакс-Украина-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին շտապ մեկնել Ղրիմ՝ կանխելու ստեղծված հակամարտության սրումը: Այս մասին տեղեկացրել է ուկրաինացի գործիչ Օստապ Սեմերակը:

 

«Արսենի Յացենյուկի հանձնարարությամբ' առաջին փոխվարչապետ Յարեմային և Տենյուխին շտապ մեկնել են Ղրիմ` այնտեղ սրված իրավիճակը կարգավորելու և այն ռազմական կոնֆլիկտի չվերածելու համար»,-լրագրողներին հայտնել է Սեմերակը:

 

Ըստ Սեմերակի՝ Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր է իրադրության առաջացրած խնդիրների լուծման համար ավելի մեծ խումբ ստեղծել: