Թաիլանդի Սահմանադրական դատարանի կոլեգիան մարտի 21-ին անվավեր է ճանաչել երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) փետրվարի 2-ին կայացած ընտրությունները եւ չեղյալ է հայտարարել դրանց արդյունքները:

 

Թալիանդի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողացել խորհրդարանական ընտրություններն անցկացնել նույն օրը երկրի ամբողջ տարածքում, ինչը ահանջում Է Սահմանադրությունը: Դա Էլ տեղի մարդու իրավունքների լիազորի համար՝ ընդդիմադիր Թաիլանդի դեմոկրատական կուսակցության աջակցությամբ, հիմք Է ծառայել դիմելու դատարան՝ կայացած քվեարկությանը գնահատական տալու պահանջով: Բացի դրանից, օմբուդսմենը Թաիլանդի կառավարությանը մեղադրել Է այն բանում, որ վերջինս արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Բանգկոկում, որպեսզի «անհավասար պայմաններ ստեղծի քա ղաքական գործընթացի մասնակիցների համար»:

 

Ընդդիմության գործողությունների հետեւանքով, որը ձգտում Է հասնել կառավարության հրաժարականին եւ անորոշ ժամանակով ընտրությունների հետաձգման, փետրվարի 2-ի քվեարկությունը մասնակիորեն կամ լիովին խախտվել Է Թաիլանդի 77 նահանգներից 18-ում: