Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը միմյանց հետ է համեմատել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և կատալոնացիների նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո′Օ-ին:
Մադրիդցիների դարպասապահը նշել է, որ Էտո′Օ-ն իր համար ավելի բարդ մրցակից է եղել:
«Ինձ համար միշտ էլ ավելի դժվար է եղել խաղալ Էտո′Օ-ի դեմ, քան Մեսսիի: Ողջ աշխարհը գիտի, որ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է: Նույնը կարելի է ասել նաև Սամուելի մասին, սակայն նրանք իրենց խաղամակարդակով տարբերվում են միմյանցից: Էտո′Օ-ն շատ լավ գիտեր, թե ինչպես պետք է գործել մեր դեմ»,-Կասիլյասի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: