Նրանք ապրում են մեր կողքին, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, նրանք ապրում են գիշերային կյանքով, զբաղվում' առեւտրով ու վաճառում սեփական մարմինը: Մարմնավաճառների ու տրանսվեստիտների մասին բազմիցս խոսվել է, գրվել, բայց խնդիրները շարունակում են օրակարգում մնալ:

 

<<ԱՐ>> հեռուստաընկերության <<Հատուկ թղթակից>> նախագիծը ամիսներ առաջ է անդրադարձել նրանց հետ կապված խնդիրներին, բայց այսօր էլ դրանք շարունակում են անհանգստացնել քաղաքացիներին:
Ինչ է անում ոստիկանությունը մարմնավաճառության դեպքերը կանխելու ուղղությամբ, ստուգվում են արդյոք սեփական մարմինը վաճառքի հանած պոռնիկները, տրանսվեստիտների դեմ ինչ պայքար է իրականացվում: Հարցերի պատասխանները՝ ռեպորտաժում: