«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն, ով «Բարսելոնայի» դեմ խաղում կարմիր քարտի արժանացավ, դժգոհել է մրցավարից:
«Ես չեմ դիպչել Նեյմարին, սակայն դա անիմաստ է ասել, որովհետև ոչինչ չի փոխվի: Կան բաներ, որ ծրագրվում են նախապես: Այդ դրվագում ես դանդաղեցի, քանի որ 3:3 հաշիվը ավելի նախընտրելի էր, քան կարմիր քարտը և 11 մետրանոց հաշիվը: Հուսով եմ' մինչ մրցաշրջանի ավարտը Մալենկոն մեր խաղերը չի վարի»,-Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ սա Ռամոսի 19-րդ հեռացումն էր «Ռեալի» կազմում: