Իսպանիայի առաջնության շրջանակներում երեկ «Ռեալի» դեմ հանդիպմանը Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց և իր գոլերի քանակը Պրեմիերայում հասցրեց 236-ի:

Այս ցուցանիշով արգենտինացին հայտնվեց Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների երկրորդ հորիզոնականում և գերազանցեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսին, ով իր ակտիվում ունի 234 գոլ: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:

Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն «Ատլետիկի» ֆուտբոլիստ Տելմո Սարան է, ով դարձել է 251 գոլի հեղինակ:

Նա նաև 6 անգամ արժանացել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը, ինչը նույնպես ռեկորդ է: