ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն առաջին անգամ կրտսեր քրոջ՝ Կիմ Ե Չժոնի ուղեկցությամբ հայտնվել է հանրության առջև. ավելի վաղ նրանք միասին չէին այցելում պաշտոնական միջոցառումների: Այս մասին հայտնում է «Չոսոն ալբո» թերթին:
Կին Չեն Ընը, նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, և Կիմ Ե Չժոնը ներկա են եղել «Մորանբոն» անսամբլի համերգին, որը տեղի է ունեցել մարտի 22-ին Փենյանում: Խմբի ելույթի ժամանակ, որը 2012 թվականին հիմնվել է երկրի ղեկավարի կարգադրությամբ, Կիմ Չեն Ընը տիկնոջ հետ նստել էր առաջին շարքում, Կիմ Ե Չժոնը՝ երկրորդ:
Վերջին ժամանակներս նկատվում է, որ աճում է ԿԺԴՀ-ի ղեկավարի կրտսեր քրոջ ազդեցությունը: Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) 26-ամյա Կիմ Ե Չժոնին որակել էր «Աշխատանքային կուսակցության հանգուցային աշխատող»: Առանձին փորձագետների տեղեկությունների համաձայն՝ Կիմ Ե Չժոնը պատասխանատու է եղբոր աշխատանքային գրաֆիկի համար, ինչպես նաև հետևում է նրա հագնվելու ու սանրվելու ոճին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: