ԱՄՆ-ում հրատարակվող հայտնի Washington Post պարբերականի էլեկտրոնային տարբերակը Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Twitter-ն արգելելու վերաբերյալ հատուկ տեսանյութ է հրապարկել, որտեղ ծաղրել է վարչապետի պահվածքն ու դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, տեսանյութում պատկերաված է Էրդողան ը, ով ատրճանակը ձեռքին կրակում է Twitter-ը խորհրդանշող բոլոր թռչունների վրա:

 

Հրապարակված նյութը վերնագրված է հետևյալ կերպ. «Վարչապետ Էրդողանը վիրավորեց ինքն իրեն»: Տեսանյությում Էրդողանը, չկարողանալով սպանել Twitter-ի թռչուններին, ինքն իրեն է սպանում:

 

Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:

 

Արգելափակումից հետո Թուրքիան Չինաստանից հետո դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Twitter-ն արգելված է: Ներկայում Twitter-ում ամենաշատ կիրառվող հաշթագերից են դարձել #TwitterisblockedinTurkey, #DictatorErdogan, #TurkeyBlockedTwitter: