Այս պահի դրությամբ, ցանկություն կա մեզ մոտ նաև շրջաններում հավաքներ անցկացնել: Այժմ կոնկրետ ամսի երեքին կանենք, թե չենք անի, այս պահին մի փոքր դժվարանում եմ վերջնական ասել, բայց նախնական այդ ցանկությունը կա: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն' անդրադառնալով ապրիլի 3-ին Վանաձորում նախատեսված հանրահավաքի կազմակերպմանը:

 

«Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ շրջանների վրա մեծ ուշադրություն է դարձնում, և կարծում ենք, որ ամբողջ Հայաստանը պետք է ներգրավված լինի այն փոփոխությունների պահանջի մեջ, որը մենք այսօր ունենք: Դա է հիմնական նպատակը, ուստիև մնացածն արդեն քաղաքական հերթականությամբ, նպատակահարմարությամբ կորոշենք»,-ասաց կուսակցության փոխնախագահը:

 

Վերջինիս խոսքով' այդ մասին, ամենայն հավանականությամբ, մարտի 28-ի հանրահավաքին որոշակի անդրադարձ կլինի: