ՌԴ-ի կառավարությունը գործողությունների պլան Է մշակել երկրում տնտեսական իրադրության սաստիկ վատթարացման դեպքում, սակայն հուսով Է, որ այն կիրառելու հարկ չի լինի: Այդ մասին հայտնել Է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

 

«Մենք պլաններ ունենք, դրանց համար փող կա: Հուսով ենք, որ իրադրությունը չի զարգանա ամենավատ սցենարով, բայց ամենախիստ սցենարի համար մենք ունենք գործողությունների պլան»,- մարտի 26-ին ասել Է Շուվալովը Դաշնության խորհրդում:

 

Նա հավելել Է, որ գործողությունների պլանների ձեւավորումը, այդ թվում՝ արժութային եւ ֆինանսական շուկաներում, ավարտվել Է մեկ շաբաթ առաջ եւ դրանց մասին զեկուցվել Է նախագահին ու վարչապետին:

 

«Տարբեր պատճառներով մենք չենք կարող հայտնել, չենք կարող հրապարակային դարձնել այդ պլանը, որովհետեւ կարող ենք այս կամ այն ներդրողների համապատասխան սպեկուլյատիվ գործողությունների տեղիք տալ»,- ասել Է Շուվալովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: