Սահմանադական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականության հարցում այնպիսի որոշում կկայացնի, որից ոչ ոք բան չի հասկանա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Վերջինիս կարծիքով՝ որոշումն այսօր չի լինի։ «Այսօր կսպասեն միտինգային մթնոլորտը մարի, որ վաղը հեշտ լինի»,-ասաց նա։