Չինացի փորձագետներն այն կարծիքին են, որ Հնդկական օվկիանոսում մալայզիական կորած Boeing-ի որոնման միջազգային գործողությունն ամենաթանկը կլինի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ: Նրանց հաշվարկներով՝ այն «կնստի հարյուր միլիոնիավոր դոլաներ»:

 

Օվկիանագետ-գիտնական Չժաո Չաոֆանի գնահատմամբ՝ Boeing-ի մնացորդների հայտնաբերման ծախսերը կարող են ավելի քան տասնապատիկ գերազանցել այն ծախսերը, որոնք կապված Էին Air France ընկերության A-330 հանրանավի որոնումների հետ, որը 2009 թվականին Ատլանտյան օվկիանոսի երկնքում կորավ Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչելու ժամանակ: Երկամյա որոնողական գործողությունը Ֆրանսիայի եւ Բրազիլիայի վրա նստեց շուրջ 40 միլիոն դոլար:

 

Միայն Չինաստանը մալայզիական ինքնաթիռի որոնումների համար այսօրվա դրությամբ ծախսել Է «հարյուր միլիոնավոր յուաններ», նշել Է փորձագետներից մեկը: Դրա համար ՉԺՀ-ն գործի է դրել իր երկու տասնյակ արբանյակներ, ավելի քան տասը նավ եւ օդուժը: Որոնողական ջանքերը պատշաճ մակարդակում պահելու համար տարեկան կպահանջվի առնվազն 200 միլիոն դոլար, կարծում են չինացի մասնագետները:

 

Malaysia Airlines-ի ավիահանրանավը ռադարների Էկրաններից կորել Է մարտի լույս 8-ի գիշերը՝ կատարելով Քուալա Լումպուր – Պեկին չվերթը: Ինքնաթիռում եղել Է 239 մարդ (հիմնականում Չինաստանի քաղաքացիներ): Ինքնաթիռի որոնումներին միացել են 27 երկրներ: Վերջերս Թաիլանդի արբանյակը Հնդկական օվկիանոսում Boeing-ի ենթադրյալ անկման շրջանում հայտնաբերել Է շուրջ 300 բեկորներ: Այնուամենայնիվ առայժմ չի հաջողվել որոշել հանրանավի գտնվելու վայրը եւ պարզել, թե հատկապես ինչ Է տեղի ունեցել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: