«Прайм Крайм»-ի փոխանցմամբ՝ մարտի 19-ին Մոսկվայի տարածաշրջանի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանին՝ Հայկո Ղարաբաղսկիին, ում մոտ հայտնաբերվել է 1 գրամ հերոին և 4 գրամ ամֆիտամին տեսակի թմրամիջոցներ:

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայկո Ղարաբաղսկին, ում «օրենքով գողի» իրավասությունները դադարեցվել են 2003թ. Դեդ Հասանի դեմ դուրս գալու պատճառով, ցանկանում է վերականգնել իր «տիտղոսը»: