Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի համար Խանտի-Մանսիյսկի մրցաշարում ամենատպավորիչն Արոնյանի հետ խաղացած պարտիան էր: «Ամենահուզիչ պարտիան ստացվեց Արոնյանի հետ: Այդ պահի դրությամբ մենք հավասար միավորներ ունեինք, և նա մարտական էր տրամադրված: Սակայն, նրա բախտը չբերեց մեկնարկում»,-Անանդի խոսքը մեջբերում է ռուսական Sport-express կայքը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չեմպիոն դարձավ Վիշի Անանդը, ով 14 հնարավորից վաստակեց 8,5: Արոնյանը զբաղեցրեց միայն 6-րդ հորիզոնականը' 6,5 միավորով: Անանդն աշխարհի ամենաուժեղ շախմատիստի տիտղոսի համար կպայքարի Մագնուս Կարլսենի հետ: