armsport.am«Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին կիսվել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Լիովորնոյի» հետ խաղի (2:2) մասին իր կարծիքով:

«Արտագնա խաղում ձեռքից բաց թողնել այսքան կարևոր միավորները' պարզապես խայտառակություն է: Մենք ինքներս մեզ խփեցինք այդ գոլերը:

«Ինտերն» ամբողջությամբ վերահսկում էր խաղի ընթացքը: Հաշվի առնելով վերջին երեք հանդիպումներում ցուցադրած մեր խաղը, դժվար է համակերպվել, որ միայն երեք միավոր վաստակեցինք: Մենք պետք է հաղթեինք այս խաղում:

Ես փորձում եմ ֆուտբոլիստներին օգնել խուսափել նման սխալներից: Անընդհատ խոսում եմ նրանց հետ, բայց, հավանաբար, 24-ժամյա զրույցները բավական չեն, որ նրանք դադարեն սխալվել: Ոմանք լավ են հասկանում թե իրենցից ինչ են պահանջում, մյուսները պարզապես ուշադրություն չեն դարձնում իմ խոսքերի վրա: Հենց դա է առանձնացնում հաղթողներին, նրանցից ովքեր դեռ նոր պետք է այդպիսին դառնան»,- ասել է իտալացի մասնագետը: