«Եթե մեր իրավական դաշտը նայեք' կտեսնեք շատ բաներ, որ թերի են: Դրա պատճառը ոչ թե ես եմ, մեծամասնությունը կամ փոքրամասնությունը. դրա պատճառները շատ-շատ խիտ են»: Այս մասին այսօր կուտակային կենսաթոշակի օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանն անդրադառնալով' ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Օրենքի հոդվածները հակասահմանադրական են, օրենքը չէ հակասահմանադրական»,-ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: