Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ընդամենը առաջին քայլն է ՀՀ քաղաքացու կյանքում իր համար տեսանելիորեն որակ փոխելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով, ի դեպ, առողջական խնդիրների պատճառով երկու օր է' գտնվում է հիվանդանոցում:
Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե վարչապետը երբ է իրականում դիմում գրել: «Բայց մեկնաբանենք միասին մենք ձեզ հետ հանրության հետ, «Հնարավոր է, բայց ոչ» ոճով եւ առոգանությամբ խոսող մարդը հրաժարականի դիմում գրած մարդու տպավորություն չէր թողնում»,- նշեց պատգամավորը: Այլ հարցերի նա չպատասխանեց' խոստանալով դրանց անդրադառնալ առաջիկայում:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: