ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի կողմից խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Արտա կ Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի' 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով' 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի' 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Արտակ Ղուկասյանն օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

 

Արտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչդատական վարույթում Արտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: