Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 3-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ, որի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:
Վերջինիս խոսքով' վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն, հաշվի առնելով ՄՄ-ի անդամակցության հետ կապված հարցերը, ինչպես նաև կուտակային կենսաթոշակների հարցի քննարկումը ՍԴ-ում, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել:
Վարչապետի դիմումը բավարարվել է:
MediaMall.am-ի հավաստի աղբյուրը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ վարչապետի թեկնածուի անունը հայտարարել առաջիկա հինգշաբթի՝ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում: