Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Բերդ քաղաքի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցու շինհրապարակ և ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արամը կարևորեց եկեղեցու դերը հասարակության և համայնքի կյանքում' շեշտելով, որ շուրջ մեկ դար Բերդի հավատացյալները չունեին եկեղեցի այցելելու և աղոթելու հնարավարություն: «Ժամանակին Բերդում երեք եկեղեցի կար, սակայն տարբեր պատճառներով դրանք քանդվեցին և արդեն մեկ դար է Բերդի տարածաշրջանի քաղաքացիները զրկված են Աստծո տուն այցելությունից»,- ասաց տեր Արամը' հավելելով, որ եկեղեցին լուրջ դեր կխաղա նաև աղանդավորների դեմ պայքարում: Տեր Արամի փոխա նցմամբ' շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին, իսկ օծման արարողությանը կմասնակցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

 

Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: Ծրագրի նախահաշվային արժեքը 430 մլն դրամ է: Շինարարության հիմնական մասն իրականացվում է սփյուքահայ Հովհաննես Ստեփանյանի հովանավորությամբ: Շինարարական աշխատանքներին մասնակցել է նաև համայնքը, և հանգանակության արդյունքում ձեռք բերել եկեղեցու 55 ԱՄՆ դոլար արժողությամբ զանգը: Եկեղեցին նախագծել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը: