Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 

Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ:

 

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: