Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 5-ին մեկնարկեց 2014թ.-ի «Երկրի oր» քարոզարշավը: Օրը նշանավորվեց ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով: Թռչնաբների պատրաստման մրցույթ-միջոցառմանը, որը կրում է «Դիմավորենք թռչուններին» անվանումը, հնարավորություն տվեց մասնակիցներին խորացնել գիտելիքները' թռ չնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին: Մրցույթի արդյունքները հայտարարվեցին նույն օրը' անկախ ժյուրիի կողմից' Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

 

Ամենաակտիվ և ստեղծագործ մասնակիցները ստացան մրցանակներ'Երևանի կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, LEGO-ի Հայաստանյան ներկայացուցչի, ինչպես նաև հատուկ մրցանակ ' «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից:

 

Մրցույթի անվանակարգերն էին՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ստեղծագործական լուծում»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միջոցառման օրը մինչև 16 տարեկան երեխաների մուտքը Երևանի կենդանաբանական այգի անվճար էր: