
armsport.am/Ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին նախատեսում է ակումբում մնալ նաեւ հաջորդ մրցաշրջանում: Մասնագետի խոսքերով՝ իրեն ամեն ինչ գոհացնում է ֆրանսիական ակումբում եւ ղեկավարությունը գոհ է կատարվող աշխատանքից:
- Կարիերաս շարունակելու եմ մեկ այլ թիմո՞ւմ: Դրանք պարզապես շշուկներ են, որոնք ոչ մի հիմք չունեն, - Ռանյերիի խոսքերն է մեջբերում «Canal+» հեռուստաալիքը, - Երջանիկ եմ այստեղ եւ ակումբի նախագահը գոհ է ինձնից: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում շարունակելու եմ աշխատել «Մոնակոյում»:
«Մոնակոն» ներկա պահին զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար ՊՍԺ-ին զիջելով 13 միավորով: