Հունվարի 6-ին բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվեց Ջրօրհնեք: Իսկ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է' Մեռելոց: Հունվարի 7-ին' Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են գերեզմանատներ:
Ուշագրավն այն է, որ ամեն տարի եղեկեցիներում օրհնված ջուր վերցնելու համար կատարյալ խառնաշփոթ է տիրում: Գյումրիում կրքերն ավելի են շիկացել: Ձեր ուշադրությանն ենք առաջարկում Նաիրա Նալբանդյանի պատրաստած տեսանյութը: