Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

 

Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, գնումների բնագավառներում, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, սպորտի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքները:

 

Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն և քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել' նույն սկզբունքով եռամսյակային հաշվետվությունները ներկայացնելու: