Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:

 

Ակտիվիստները փակել էին Նալբանդյան փողոցը և պահանջում էին, որ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը գա իրենց հետ հանդիպման:

 

Ակտիվիստների հետ հանդիպման էր եկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետի երկխոսության առաջարկից հետո, ակտիվիստները սկսեցին սուլել և բղավել «սրիկա, սրիկա»:

 

Ավելի ուշ «Դ!եմ եմ»-ի մասնակիցները հայտարարեցին, որ ակցիան այսօր ավարտվում է, հաջորդ հանրահավաքը կլինի ապրիլի 12-ին, ժամը 14:00-ին' Մատենադարանի դիմաց:

 

Նշենք նաև, որ ակտիվիստները հայտարարեցին նաև, որ ավելի վաղ բերման ենթարկված ակտիվիստ Արսեն Դավթյանին ոստիկանությունից խոստացել են ազատ արձակել: