«Գազպրոմը» և «Ղրղզգազն» ապրիլի 10-ին Բիշքեկում ստորագրել են պայմանագիր Ղրղզստանի գազի գործարկուի ակտիվները մեկ դոլարով Ռուսաստանի ընկերությանը վաճառելու մասին:

 

«Սա պատմական իրադարձություն է: Այսօր պայմանագիր ստորագրվեց «Գազպրոմի» կողմից «Ղրղզգազ» բաց բաժնետիրական ընկերության բոլոր բաժնետոմսերի առք ու վաճառքի վերաբերյալ: «Ղրղզգազը» մտնում է մեր մեծ ընտանիքը: Նոր ձեռնարկությունը կանվանվի «Գազպրոմ-Ղրղզստան»,- հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

 

Համաձայնագիրը կնքվել է 25 տարով, ինչից հետո, ցանկության դեպքում, Ղրղզստանը կկարողանա Ռուսաստանի ընկերությունից գնել իր ակտիվները: «Գազպրոմը» պարտավորվում է ապահովել գազի անխափան մատակարարումը հանրապետությանը: Իր կողմից Ղրղզստանը երաշխավորում է հանրապետություն գազի ներմուծման՝ ընկերության բացառիկ իրավունքը,հաղորդել է ՌԻԱ Նովոստին: