Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսի կարծիքով' Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է:

«Մխիթարյանը «Ռեալի» դեմ հրաշալի խաղաց: Նա լավ ֆուտբոլիստ է, և, վստահ եմ' գիտի, որ շուտով կսկսի գոլեր խփել: Եթե շարունակի այս կերպ, ապա հաջողությունը կթեքվի նրա կողմը»,-Ռոյսի խոսքը մեջբերում է Der Westen կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բորուսիան» հաղթեց «Ռեալին», սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, խաղաց ողջ հանդիպումը և չկարողացավ իրացնել գոլ խփելու իր հնարավորությունները: