Ս.թ. ապրիլի 6-ին լրատվական կայքերը տեղեկություն էին տարածել այն մասին, որ երեկոյան Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Քիչ ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Աղայան 15 շենքի բնակիչ 35-ամյա Աշոտ Գևորգյանը, իսկ վրաերթի ենթարկվածներ՝ Քամերոն Ջորջինը, Լիեմ Զաաջերին, Զաքարի Գոլդարյանին ԱՄՆ քաղաքացիներ են և աշխատում են ԱՄՆ խաղաղության կորպուսում, որպես կամավոր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալասարանական հիվանադանոց, հիվանադանոց է տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևոր Երևան Սայաթ-Նովա 13 շենքի բնակիչ 34-ամյա Ալբերտ Ստեփանյանը:
Times.am-ի տվյալներով, ավտովթարի արդյունքում ամենից շատ տուժել է ուղևոր Ա. Ստեփանյանը, որն ամրագոտիներ չօգտագործելու պատճառով ստացել է գանգուղեղային վնասվածք և մինչ այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Իսկ ահա ԱՄՆ երեք քաղաքացիները, որոնք մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել, արդեն վաղուց Հայաստանում չեն:
Մանրամասները` այստեղ: