Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հրատարակվել է գիրք, որը վերաբերում է Ցեղասպանության հիսուներորդ տարելիցին: Ինչպես հաղորդում է հայկական «Ակոս» պարբերականը, «1965» խորագիրը կրող գրքի հեղինակերն են լրագրողներ Սերդար Քորուջուն և Արիս Նալջըն: Գիրքը ներկայացնում է Հայ ոց ցեղասպանության 50-րդ տարելիցին աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցած հիշատակի արարողությունները և դրանց արտացոլումը թուրքական լրատվամիջոցներում:

 

Գրքի հեղինակները ներկայացրել են 1965 թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադրաձությունները, դրանց նկատմամբ գոյություն ունեցած միջազգային արձագանքները և համաշխարհային հանրության արձագանքը: Հայկական մշակութային հրատարակչության կողմից լույս տեսած գիրքը 1965 թ. Թուրքիայում հրատարակված թերթերի ու ամսագրերի կատարած անդրադարձերի ժողովածու է:

Խոսելով գիրքը ստեղծելու շարժառիթների մասին' դրա հեղինակներից Սերդար Քորուջուն նշում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն այս իրադարձության 50-րդ տարելիցն էլ կար: 1965 թվականը Հայոց ցեղասպանության զանգվածային հիշատակման ժամանակ էր: Հատելով իրադարձության 100-րդ տարին' Անկարան անհանգիստ է, մեդիան չգիտի' ինչ դիրքորոշում բռնել: Անհանգստություն կա, թե քանի երկիր այն կճանաչի, ԱՄՆ-ից ապտակ կգա, թե ոչ»: Թուրք լրագրողն ընդգծում է, որ անգամ հիսուն տարի անց Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ թուրքական լրատ վամիջոցների արձագանքը գրեթե մնացել է նույնը:

 

Գրքի մյուս հեղինակ Արիս Նալջըն, ներկայացնելով ձախակողմյան լրատվամիջոցների դիրքորոշումը, ընդգծում է, որ դրանցում հայերը մեծապես ներկայացված են որպես իմպերիալիստների ձեռքի խաղալիք' սկզբում Ռուսաստանի, ապա արդեն ԱՄՆ-ի:

 

«1965» գրքում տեղ են գտել թուրքական «Աքշամ», «Ջումհուրիեթ», «Դունյա», «Հաբեր», «Հուրիեթ», «Միլլիեթ», «Ուլուս», «Թերջուման», «»Յենի Իսթանբուլ», «Յենի գազեթե» և «Զաֆեր» թերթերի, ինչպես նաև այդ տարիներին հրատարակվող հայկական «Ժամանակ» ու «Մարմարա» պարբերականների հոդվածները: