Քաղաքական մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեծ ազատություն է տվել, որպեսզի նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական մեծամասնությունը՝ Հանրապետության նախագահի գլխավորությամբ Հովիկ Աբրահամյանին մեծ ազատություն է տալիս, որպեսզի նա ընտրի ոչ միայն կուսակցական պատկանելիությամբ, այլ պրոֆեսիոնալ կադրեր, սակայն դա չի կարող լինել ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկ սկզբունքով»,-հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանը կունենա լայն լիազորություններ, որպեսզի ազատ ընտրի սեփական կադրերին: