«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» (3:2) դեմ հանդիպմանը խախտել է կանոնները մրցակցի ֆուտբոլիստի' Սամիր Նասրիի նկատմամբ, ինչի արդյունքում որակազրկվել է երեք խաղով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Արդյունքում ֆուտբոլիստը բաց կթողնի «Նորվիչի», «Քրիսթալ Փելեսի» և «Չելսիի» դեմ հանդիպումները: