Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության, Տիբեթի և Կոնգոյի ցեղասպանություններին նվիրված լուսանկարների ցուցահանդես կբացվի ապրիլի 27-ին Ամերիկայի հայկական թանգարանում, որը հանդիսանում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող խոշորագույն հայկական թանգարանը:

 

Ինչպես հաղորդում է «Wi cked Local Watertown» կայքը, այդ օրը բանախոսություններով հանդես կգան «Ազատ Տիբեթ» ուսանողների գծով գործադիր տնօրեն Թենզին Դորջիին, Կոնգոյի ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Կասոնգոն և «Armenian Weekly» շաբաթաթերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը:

 

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը 2013 թվականին դեկտեմբերին միավորվել են և վերանվանվել «Ամերիկայի հայկական թանգարան»: