Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն հաստատել Է, որ Եվրամիությունը ծրագրում Է կրճատել կախվածությունը Էներգակիրների այն մատակարարումներից, որոնք իրականացվում են Ռուսաստանից, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալութունը:

 

Ապրիլի 16-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում՝ Ֆյուլեն հիշեցրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրամիության 18 պետությունների ղեկավարներին հղած նամակի մասին, որը վերաբերում Է Ուկրաինայի գազի հետ կապված խնդիրներին, արձանագրելով, որ այդ ուղերձն «այս հարցի կարեւորության լավագույն վկայությունն Է»:

 

Ֆյուլեն հայտնել Է, որ ԵՄ-ի երկրները համատեղ են արձագանքելու այդ նամակին՝ նպատակ ունենալով պայմանավորվածության հասնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կոնսուլտացիաների շուրջ եւ ապատովել մատակարարումների եւ գազի տարանցման անվտանգությունը:

 

«Ի պատասխան վերջերս տեղի ունեցած իրադարձությունների եւ, ԵՄ-ի խորհրդի խնդրանքին համապատասխան, Եվրահանձնաժողովը կանցկացնի Եվրամիության Էներգետիկական անվտանգության խորացված հետազոտություն եւ կներկայացնի Էներգետիկական կախվածության կրճատման համապարփակ ծրագիր»,-ասել Է Շտեֆան Ֆյուլեն:

 

Մինչդեռ Sanford C. Bernstein & Co.-ի հաշվարկների համաձայն՝ ռուսաստանյան գազի մատակարարումներից Եվրոպայի հրաժարումը կհանգեցնի մինչեւ 215 միլիարդ դոլար գումարի ներդրումների անհրաժեշտության: Ռուսական բնական գազի մատակարարումներից հրաժարվելու համար կպահանջվի, որ Եվրոպայում բնակչության եւ ընկերությունների կողմից բնական գազի պահանջարկը կրճատվի 15 միլիարդ խորանարդ մետրով, ըստ որում Էներգիայի ավելի թանկ աղբյուրների համար ամենամյա ծախսերը կկազմեն մոտավորապես 40 միլիարդ դոլար, կանխատեսում Է Sanford C. Bernstein-ը:

 

Ռուսական գազից կախվածության նվազեցումը նաեւ «անպայման» կհանգեցնի այն բանին, որ «Եվրամիությունում բոլորն ստիպված կլինեն ամսական մեկ անգամ ընդունել սառը ցնցուղ, CO2-ի արտանետումները կավելանան տարեկան 300 միլիոն տոննայով, նորվեգական գազի արդյունահանման հարկային արտոնությունները կկազմեն 12 միլիարդ դոլար, Եվրոպայում ատոմային Էներգետիկայի կարողությունները կավելանան 5 տոկոսով, իսկ այն ձեռնարկությունների մեծ մասը, որոնք Էական ծավալներով գազ են սպառում, կփակվեն»,- կանխատեսում Է Bernstein-ը:

 

Ըստ Bernstein-ի գնահատումների՝ այս միջոցները կպահանջեն ջանքեր հինգ տարվա ընթացքում եւ ավելի քան 10 հազար աշխատատեղերի կրճատում: «Մեր կարծիքով՝ Եվոպան յոլա չի գնա առանց ռուսական գազի,- ասված Է տեսությունում:- Քննարկելով ռուսաստանյան գազի մատակարարումներից Եվրոպայի հրաժարման տարբեր սցենարներ՝ մենք հանգեցինք այն եզրակացության, որ դրանցից ոչ մեկը գրավիչ չԷ»: