Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Երևանում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհավորելու համար: «Արմենպրես»-ի թղթակիցը հետաքրքրվեց Արցախի վարչապետից, թե որն է Երևան այցի նպատակը, նա ասաց. «Երևանում եմ շնորհավորելու նորանշանակ վարչապետին ու նրա հետ քննարկելու հետագա համագործակցության քայլերը»:
Արայիկ Հարությունյանը եկել էր ՀՀ կառավարություն, ուր այսօր Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ վարեց գործադիր մարմնի նիստը:
Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ՀՀ Նախագահի' ապրիլի 13-ի հրամանագրով: Նա Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետն է: