Կրեմլում գոհ են Ժնևում մեկնարկած Ուկրաինայի ներքաղաքական վիճակը կարգավորելու նպատակով հրավիրված քառակողմ (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և Ուկրաինա) հանդիպման արդյունքներից: Սակայն բանակցությունների արդյունքները դեռ պետք է վերլուծել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը "Воскресный вечер" հաղորդման ժամանակ:
«Շատերը մեծ հույսեր էին կապում, և իհարկե դրական է այն փաստը, որ երկխոսությունը տեղի ունեցավ: Սակայն երկխոսության արդյունավետությունը դեռևս ենթակա է խորը վերլուծության»,-ասել է նա:
Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ժնևում «ծնվել է» մի փաստաթուղթ, որն ասում է, թե ինչ անել, որպեսզի հաղթահարվի Ուկրաինայի ճգնաժամը, հատկապես' արևելքում:
«Այս փաստաթղթի հետ մեկտեղ Վաշինգտոնը հայտարարություններ հնչեցրեց այն մասին, որ իրենք շարունակում են մշակել նոր պատժամիջոցների ծրագիր, որը կկիրառվի Ռուսաստանի դեմ: Չի կարելի վերաբերվել Ռուսաստանին' այնպես, ինչպես մեղավոր աշակերտուհու, որը թղթի վրա պետք է ճիշտ տեղադրի խաչեր և անթերի կատարի տնային աշխատանքը»,-ասել է Պեսկովը: