Զավեշտներն ադրբեջանական խորհրդարանում դարձել են քննարկումների հիմնական թեմա, երբ լրագրողը սմարթֆոնով նկարահանել է, թե ինչպես է պատգամավորը քվեարկում բացակա գործընկերների փոխարեն: Տեսանյութից հետո, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն արգելեց սմարթֆոններով մուտքը խորհրդարան: Ադրբեջանական խորհրդարանում բացակա պատգամավորների փոխարեն քվեարկում են նաև օպերատորները: Տեսնելով, որ պատգամավորները ուշանում են քվեարկությունից, դահլիճում ներկա օպերատորներից մեկը սեղմել է կոճակը պատգամավորների փոխարեն: Սակայն ադրբեջանցի պատգամավորներն առանց լրագրողների և օպերատորների միջամտության էլ փայլում են իրենց մտքի գոհարներով կամ լեզվի սայթաքումներով: Նրանցից մեկը Մոլոտովյան կոկտեյլը շփոթել էր կոտլետի հետ: Մեկ այլ պատգամավոր էլ խոստացել է թլպատել Վլադիմիր Ժիրինովսկուն' Ադրբեջանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:

 

Նախագահի նախկին թեկնածու Հաֆիզ Գաջիևը հայտնի է հասարակական-քաղաքական գործիչներին մարմնի մասերից զրկելու իր հակումներով: Նա սպառնացել էր նաև կտրել ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի ականջը' «Քարե երազներ» ստեղծագործության համար: