Ամազոնում զբոսաշրջիկների փոխադրող նավ է խորտակվել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Կոլումբիայի ոստիկանությունում: «Նավաբեկությունը տեղի է ունեցել Կոլումբիայի Ամազոնաս դեպարտամենտի գլխավոր քաղաքի՝ Լետիսիայի մերձակայքում: Նավի խորտակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տասը հոգի անհետ կորել են,- նշել են իրավապահ մարմիններում:- Նավում գտնվում էին Ռուսաստանի երեք քաղաքացինե ր, որոնք այդ տարածաշրջան էին եկել տուրիստական նպատակներով»: Ռուսաստանցիների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց տեղափոխել են տեղական հիվանդանոց:

 

Արտակարգ պատահարի վայրը գտնվում է Կոլումբիայի եւ Պերուի սահմանում: Այս հանգամանքը նպաստել Է այն բանին, որ ուղեւորների մեծ մասն արագորեն փրկվել է տեղական ռազմածովային ուժերի կողմից, որոնք հսկողություն են իրականացնում այդ գոտու նկատմամբ: Նավը Պերուի Իկիտոս քաղաքից ուղեւորվում էր երկրի Սանտա Ռոսա նավահանգիստ:

 

Պատահարի պատճառները ճշտվում են: